ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

<<Ակցենտ>> Գայանե Բրեյովայի կողմից

Խոհարարությունը փոխակերպման ամենահամեղ արտահայտումն է․ գրավիչ, արևոտ ալքիմիա։

Մենք վերցնում ենք ցանկացած մթերք, ավելացնում ենք նրան մեր հոգին և հմտությունները, որպեսզի այն դառնա ինքնատիպ և ախորժելի ուտեստ։

Մարդկությունը անհիշելի ժամանակներից զբաղվում է խոհարարական արվեստով, անընդհատ ստեղծելով և կատարելագործելով բաղադրատոմսերը, սակայն խոհարարական աշխարհը դեռ այնքան շատ կարող է առաջարկել նրանց, ովքեր պատրաստ են փորձարկել և հնարել նոր ուտեստներ:

Երբեմն ուտեստի փոխակերպման համար անհրաժեշտ է փոքրիկ, բայց շատ կարևոր մի տարր. Մի պտղունց Էկզոտիկ համեմունքներ, ընտանեկան բաղադրատոմս, պատահականություն, խոհարարի տեսլականը և այլն։

Ձեր արհեստի հանդեպ ունեցած անվերապահ սերը դարձնում է ամեն բան յուրահատուկ և զգացմունքներով լի, որն անմիջապես ճանաչելի է լինում բոլոր նրանց համար, ովքեր բացահայտում են այն։

Մենք նվիրում ենք մեր աշխատանքը նորը ստեղծելուն։

Պահպանելով մեր ժառանգությունը՝ պատրաստում ենք նոր ոճով և խանդավառությամբ։

Մենք սիրում ենք մեր գործը, և բոլոր նրանց, ում համար ստեղծագործում ենք։

 Ամեն ինչ սնունդի մասին, ամենը՝ ակցենտով

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
 Գայանեն շեշտադրում է իր պատրաստած ճաշատեսակների նկատմամբ հարգանքը, և այդ ճաշատեսակները արտացոլում են Ակցենտ ռեստորանի «ժառանգությունը» եւ «հոգին»:
ԾԱՆՈԹԱՆԱԼ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄԵՆՅՈՒԻՆ

Ո՞վ է Գայանե Բրեիովան



Գայանե Բրեիովան գեղեցիկ կին է, ռեստորանի սեփականատեր, բրենդային խոհարար, հաղորդավար, խոհարարական գրքի հեղինակ, հայ խոհարարական ավանդույթների խթանմանն ու պահպանմանը նվիրված Արամ Փիրուզյանի ոսկե մեդալակիր:
Գայանե Բրեյովան ծնվել է Երևանում: Նա սովորել է արվեստի դպրոցում և քանի որ սիրել է վաղ տարիքից կերակուր պատրաստել, մայրը ուրախությամբ նրան է հանձնել ընտանեկան խոհանոցի պարտականությունները, սակայն նա երբեք չի մտածել ռեստորանային կարիերայի մասին: Ուսումը ավարտելուց հետո, նա մեկնում է Պրահա, իսկ այնուհետև հաստատվում է Մոսկվայում։ Այստեղ ուսումնասիրում է տնտեսագիտություն և աշխատանքի է անցնում որպես մատուցողուհի Չեխիայի դեսպանատանը կից գտնվող ռեստորանում: 2001 թվականին Գայանեն գտնում է գործընկերներ և հիմնում է իր առաջին ռեստորանային նախագիծը, այնուհետև 2004 թ. բացվում է «Սրճարաններ սանդուղքներում» կառույցը, իսկ 2008 թ. Պրահայում բացվում է «Կոսմոպոլիտ» սրճարանը:

Գայանեի վերջին նախագիծը վերադարձրեց նրան դեպի իր արմատները: Նա Accent ռեստորանի մի մասն է կազմում, որը բացվել է փետրվարի 2-ին, Երևանում: Ակցենտ ռեստորանը առանձնանում է Գայանե Բրեյովայի կողմից նախագծած ինքնատիպ ճաշացանկով, որն հագեցած է համային նոր լուծումներով։

ՎԵՐԵՎ
ՍԵՂԱՆ ՊԱՏՎԻՐԵԼ
Շնորհակալություն. Ձեր հարցումը հաջողությամբ ուղարկվեց, մենք կկապվենք ձեզ հետ:
Պարզ և հարմար տարբերակ սեղան պատվիրելու համար։ Պարզապես լրացրեք Ձեր տվյալներն ու նախասիրությունները և մեր աշխատակիցները Ձեզ հետ կապի դուրս կգան ամրագրման հաստատման համար։
Պարտադիր դաշտ
Պարտադիր դաշտ
Պարտադիր դաշտINVALIDEMAIL
Պարտադիր դաշտ
Պարտադիր դաշտ
Ստուգեք ռոբոտը